Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Լեչե» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Լեչեին» և հաղթել 4:0 հաշվով: Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում 5 գոլի հեղինակ է դարձել: