ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը կատարած աշխատանքային այցի ընթացքում ամփոփել է զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Նշված կայազորային քննչական բաժնի պետերը հանդես են եկել զեկույցով՝ ներկայացնելով 2019 թվականի կայազորային քննչական բաժինների գործունեությունը՝ թվային ցուցանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ամփոփման ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին Ա.Կրկյաշարյանը կայազորային քննչական բաժինների աշխատանքները դրական է գնահատել և հորդորել աշխատել նույն ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ, գրանցել նոր հաջողություններ: «Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ: Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ՝ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը»,- ընդգծել է Արտակ Կրկյաշարյանը: