Յոթնամարտում հանդես եկող ամերիկացի (ծագումով հայ) թեթևատլետ Էլիսոն Հալվերսոնը հայտարարել է ՀՀ քաղաքացի դառնալու մասին: Instagram-ում նա լուսանկարներ է հրապարակել հայկական անձնագիրը ձեռքին, Հայաստանի օլիմպիական կոմիտեի մոտ կանգնած՝ «իմ կյանքի ամենահպարտ պահը» գրառումով:
«Ավելի քան 100 տարի առաջ պապս կարողացավ խուսափել ցեղասպանությունից՝ հանգրվանեց Էլլիս կղզում: Առանց իմ նախնիների տոկունության ու քաջության՝ ես այսօր չէի լինի այստեղ: Ես սիրահարվեցի այս զարմանալի, գեղեցիկ, հյուրընկալ և ուժեղ երկրին և անհամբերությամբ սպասում եմ իմ և Հայաստանի հաղթանակին»,- գրել է Հալվերսոնը:
Մարզուհին հայտարարել է, որ 2020-ին Տոկիոյում տեղի ունենալիք ամառային օլիմպիական խաղերում կներկայացնի Հայաստանը: