Երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- գրել է նա:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ, վնասների մասին նա չհայտնեց:
Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն էլ փոխանցեց, որ գյուղի մոտ գտնվող մարտական հենակետերի ուղղությամբ կրակոցները շարունակվել են նաև այսօր առավոտյան: