Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր հաստատեց մինչ այդ Գերագույն մարմնի՝ ՀՀ քաղաքացիներին արված կոչը, որով հորդորում էին չմասնակցել Սահմանադրական հանրաքվեին:
Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ իրենց համար անընդունելի է այս հապշտապ փոփոխությունը, որ Սահմանադրական դատարանի անդամներին փոխելու սխալ ճանապարհ է:
Ի դեպ, ՀՅԴ-ն նախորդ շաբաթ պատրաստակամություն էր հայտնել աջակցել «Ոչ»-ի կողմին, ինչը Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրեց՝ որպես պրոցեսների թափանցիկությանը հետևելու խնդիր: