ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան), դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան), օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։
Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները»: