ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները պարբերական կլինեն և կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:
ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և դրանց հասցեագրման ուղղվածությամբ ձեռնարկվող քայլերը:
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համահայկական օրակարգի՝ արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: