Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Թուրքիան փակել է իր սահմանները ոչ միայն Իրանի, այլև Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:
Իրանն էլ, որտեղից սպասվում է վարակի սպառնալիքը, նույնպես փակել է Նախիջևանի հետ սահմանը: Արդյունքում ինքնավար հանրապետությունը, որն անմիջական ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ, բայց ունի ընդլայնված սահման Հայաստանի հետ, հայտնվել է լիակատար ցամաքային շրջափակման մեջ: Արտաքին աշխարհի հետ միակ կապն իրականացվում է Բաքվի հետ օդային կապի միջոցով:
Ըստ տեղական աղբյուրների՝ ճանապարհների շրջափակման պատճառով Նախիջևանում պարենային ապրանքների գներն աճել են: Տեղի բնակիչները խանութներում գնում են մեծ քանակությամբ ձավարեղեն, ալյուր և այլ ապրանքներ: