48 ժամվա ընթացքում Իտալիայում COVID-19-ից մահացել է չորրորդ մարդը, իսկ ախտորոշված դեպքերի թիվը գերազանցել է 200-ը:
Իտալիայի իշխանությունները շեշտել են, որ այդ թվերը վերջնական չեն և կարող են աճել: Փակվել են դպրոցները, չեղյալ են հայտարարվել հասարակական բոլոր միջոցառումները, ներառյալ՝ սպորտային մրցումներն ու եկեղեցական ծառայությունները:
Եվրամիությունը որոշել է 230 միլիոն եվրո տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Հակաճգնաժամային հարցերով եվրահանձնակատար Յանես Լենարչիչը ենթադրել է, որ համաճարակը շուտով կազդի ԵՄ տնտեսության վրա:
«Մենք աշխատում ենք տարբեր հնարավոր սցենարների վրա»,- եզրափակել է նա: