Հանգստյան օրերին «Հայաստան» մարզական միությունում տեղի ունեցավ սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց մենախաղում, երրորդ տարին անընդմեջ, Հայաստանի չեմպիոն է դարձել արցախցի Վարուժան Բաղդասարյանը, որը եզրափակչում հաղթել է Մելքոն Հովհաննիսյանին։
Կանանց մենախաղում Ռուբինա Վարդանյանը եզրափակչում պարտության մատնելով Էլեն Բախտաջյանին, ութերորդ տարին անընդմեջ, հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Մանրամասները՝ Երվանդ Հակոբյանի պատրաստած տեսանյութում: