Դատախազության բարձրաստիճան պաշտոնյաները սպասում էին, որ քրեական ենթամշակույթի և, այսպես կոչված, «օրենքով գողերի վերաբերյալ» օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն: Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին ստորագրեց օրենքները. այսպիսով քրեական կամ ավելի հայտնի «գողական» ենթամշակույթը Հայաստանում քրեականացված է: