ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:
«Խոր ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք, փետրվարի 23-ին 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել թուրք-իրանական սահմանի մերձակայքում: