Կորոնավիրուսից բացի՝ այս օրերին Իրանը պայքարում է նաև երկրաշարժերի դեմ: Կիրակի երկու հզոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Իրանի և Թուրքիայի սահմանային գոտում: Իրանի Խոյի շրջանում վիրավորների թիվը հասել է 104-ի, Խոյի և Սելմասի շրջանների 43 բնակավայրերում ամբողջովին կամ մասնակի քանդվել են բնակելի տներ, հայտնում է IRNA-ն:
Տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի արևելքում երկրաշարժից զոհվել է 9 մարդ, մոտ 50-ը վիրավորվել է: