Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Տեղեկությունը տարածել է Քոչարյանի պաշտպանական թիմը: