Եղանակը փչացրել է գերմանական Դյուսելդորֆ քաղաքի տոնական տրամադրությունը: Այստեղ կիրակի ուժեղ քամիների պատճառով շրջվել են հսկայական ծառեր ու վտանգել քաղաքացիների կյանքը, ինչն էլ ստիպել է քաղաքի իշխանությանը՝ դադարեցնել գերմանացիների սիրած կառնավալային շքերթը: Իշխանությունը, սակայն, հույս է հայտնել, որ երկուշաբթի եղանակը հնարավորություն կտա վերականգնել տոնական տրամադրությունը: