Փետրվարի 22-ին՝ ժամը 00:15-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայողները Ձախափնյակ փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի 44-ամյա մի բնակչի, որն իրականացնում էր հրավառություն։ Փաստի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Ոստիկանությունը կրկին հորդորում է՝ ժամը 23-ից հետո չիրականացնել հրավառություն։