Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ պահքի մեկնարկի առիթով, որում նշել է, որ պահեցողության շրջանը ևս մեկ առիթ է մեր հանրության մեջ սիրո ու հարգանքի, հանդուրժողականության ու փոխըմբռնման ոգին ամրապանդելու համար:
«Սերը քրիստոնեական առաքինությունների բարձունքն է։ Տերունապատվեր այս սերն է ազգային ու հայրենական անդաստանում, ընտանեկան ու հասարակական կյանքում խաղաղության ու բարօրության ապահովման լավագույն գրավականը»,- ասված է կաթողիկոսի ուղերձում: