Իրանից Ադրբեջան ժամանած երկու մարդ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղակայվել են Բաքվի հիվանդանոցներից մեկում: Բուժկենտրոնից ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ այդ երկու անձանցից մեկը 1995 թ. ծնված Ադրբեջանի քաղաքացի է, մյուսը՝ 1998 թ. ծնված Իրանի քաղաքացի:
Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ հոսպիտալացված անձինք շփում չեն ունեցել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ, նրանցից անալիզներ կվերցվեն, ինչից հետո համապատասխան որոշում կընդունվի: