Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ Զինված ուժերն ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքներն ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- գրել է Ա.Հովհաննիսյանը։