Վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարդանովի ծննդյան օրվա առիթով Ազգային պատկերասրահը կազմակերպում է բացառիկ ցուցադրություն՝ վերջին 51 տարում առաջին անգամ ներկայացնելով նրա 1969 թվականի «Հայկական հողի գույնը» ֆիլմը:
Ֆիլմում նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ: Սովետական շրջանում ստեղծված և հետագայում արգելված այս կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի առաջին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում:
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 25-ին Ազգային պատկերասրահում: Հանդիպմանը ներկա կլինի Լոս Անջելեսի «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի տնօրեն Մարտիրոս Վարդանովը: