Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ նորանկախ Հայաստանում քրեական ենթամշակույթի կրողները գլուխ բարձրացրին 1998-ից հետո: Ավելին՝ նրանք մուտք գործեցին պետական կառավարման համակարգ և սկսեցին թելադրել խաղի իրենց կանոնները: Այս երևույթը շարունակվեց մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունը:
«1998-ից հետո քրեական տարրը միացավ իշխանությանը, նույնիսկ դրանցից ոմանք, իրենց մականուններով հանդերձ, դարձան նախարար: Եթե մեկի մականունը Չոռնի Գագո է կամ Թոխախի Մհեր, դա պատահական չէ, քանի որ դա հայտնի է նաև քրեական աշխարհում: Հակառակ դեպքում անձը չի պահպանի իր մականունը»,- ասում է Վահրամ Մարտիրոսյանը:
Փետրվարի 18-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «օրենքով գողերին» և քրեական ենթամշակույթին առնչվող օրենսդրական փաթեթը: Այսպիսիով, Հայաստանում այս երևույթը քրեականացված է: