Վրաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ կառավարությունը որոշել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված, սահմանափակել քաղաքացիների ելումուտը Իրան։
Ըստ Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության՝ այս պահին գերատեսչությունն իրականացնում է Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիների տեղափոխումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հետ հաղորդակցությունը դադարեցնելու մասին պաշտոնապես հայտարարել էին Թուրքիան ու Աֆղանստանը։