Ոչ ոք չգիտի, թե ինչպես Վանաձորի այս շենքերի հարակից տարածքը դարձավ գերեզմանոց: Ավելին՝ այն գնալով ընդարձակվում է: Վանաձորի Կոնգո թաղամասում մարդիկ հերթապահում են, որ գերեզմանատան կառուցումը դադարեցվի, այդ մասին տեղեկացրել են նաև քաղաքապետին:
Ինչու՞ հենց գերեզմանոց, եթե ոչ խանութ ունեն, ոչ էլ դպրոց ու մանկապարտեզ՝ հարցնում են բնակիչները: Մանավանդ, որ՝ հողատարածքը բոլորովին այլ նպատակային գործածման նշանակություն ունի, իսկ գերեզմանոց կառուցողը, կամ սեփականատերն էլ անհայտ է: