ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման և Հայաստանում կանխարգելիչ միջոցառումների մասին:
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 76 936-ի, որոնցից 2442-ը մահացել է, 22 888-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։
Արսեն Թորոսյանն ասել է, որ միտում չկա, որևէ բան թաքցնելու և վտանգելու մեր քաղաքացիների առողջությունը։