Կապանի բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ հերքելով կորոնավիրուսով հիվանդների առկայության լուրերը։
-
Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։
-
Պաշտոնապես հայտնում ենք որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
-
Խնդրում ենք՝ խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի։