ԱՄՆ-ում համապետական ընտրությունների տարի է: Առջևում նախագահի և Կոնգրեսի երկու պալատների թափուր տեղերի ընտրություններն են: Բուն ընտրության նախնական փուլը, սակայն, արդեն իսկ մեկնարկել է երկրով մեկ: Եվ գործը մեկ անելու համար այս ընտրություններին միացրել են նաև տեղական կառավարման մարմինների ընտրությունները:
Օրինակ, Գլենդելում մարդիկ ընտրելու են Քաղաքային խորհրդի անդամներին, որոնց հինգ աթոռից երեքը թափուր են: Առաջադրված ութ թեկնածուներից հինգը հայեր են: