Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի դրությամբ, նոր կորոնավիրուսից մահացել է 8, վարակվել՝ 43 մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից վարակվածների թիվը 15-ով ավելացել է։ Այժմ այդ թիվը 43 է։ Վարակված հիվանդներից մահացել է ևս 3-ը։ Իրանում կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը 8 է։
IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի բոլոր համալսարանները մեկ շաբաթով փակվել են։ Առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է չայցելել Ղոմ, իսկ Ղոմ-ի բնակիչներին՝ տարածքից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։