Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը։ Այս երկրների պաշտոնական աղբյուրերը հայտնում են, որ որոշումը կապված է կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու հետ։ Թուրքիան ու Աֆղանստանը ուժեղացված հսկողություն էին իրականացնում սահմանին, բայց որոշումն ընդունվեց, երբ զոհերի թիվն Իրանում կիրակի հասավ 8-ի։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Վրաստանը նույնպես փակել է Իրանի հետ սահմանը, բայց պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսից արդեն մահացել է 8 քաղաքացի։