Սիրիան սպառնացել է հակաօդային պաշտպանության համակարգերով խոցել արաբական երկրի օդային տարածք մտած ցանկացած օդանավ: Այս մասին հայտնում են Սիրիայի զինված ուժերի հրամանատարական կազմից:
Արաբական երկրի ուժային կառույցը նշում է, որ արտասահմանյան օդային փոխադրամիջոցները կդիտարկվեն որպես թշնամական թիրախ:
SANA գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի զինված ուժերին արդեն հրահանգ է տրվել ցանկացած միջոցներով չեզոքացնել թշնամական օբյեկտները: