Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում և Լիբիայում ստեղծված իրավիճակը: Հեռախոսազրույցը նախաձեռնել է թուրքական կողմը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է Սիրիայի Իդլիբում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների մասին, որով խիստ մտահոգված է Մոսկվան: Պուտինը հայտնել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու խորհրդակցություններ անցկացնել Իդլիբ շրջանի ապառազմականացման գոտում լարվածության թուլացման գործով: