Սահմանադրության փոփոխության հանրաքվեի ՈՉ-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը խնդրանքով դիմել է չորս քաղաքական ուժի, որպեսզի տեղամասային հանձնաժողովներում ներկայացուցչի նշանակման ենթակա անձանց մասով օգնեն շտաբին։ Մելիքյանը «Լուրերին» փոխանեց, որ այդ ուժերն են՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանն» ու Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Մինչ այժմ արձագանքել են «Լուսավոր Հայաստանն» ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ՈՉ-ի տեղամասային հանձնաժողովներում ներկայացուցիչներ նշանակելու հարցում։