Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Գրիգորյանն իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման կառույցի անդամ այլ երկրների հետ, ուստի պետք է նկատի ունենալ այդ կարևոր հանգամանքը զարգացման ռազմավարություն մշակելիս: Հայկական կողմը հանդես է եկել կոնկրետ առաջարկներով: