ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպել է Օմանի նոր սուլթան Հեյսամ բեն Թարիք ալ-Սայիդի հետ:
«Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն սերտ գործընկերության պահպանումն Օմանի հետ…Պետքարտուղարը փոխանցեց նաև նախագահ Թրամփի հրավերը Սուլթանին՝ Սպիտակ տուն այցելելու համար, և սուլթանը համաձայնվեց »,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Պետքարտուղարը և սուլթանը քննարկել են նաև վերջերս Եմենում բռնությունների սրացումը, և համաձայնել են, որ միայն խնդրի քաղաքական լուծումը կարող է վերջ տալ հակամարտությանը՝ ապահովելով խաղաղություն: