Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Առաջին երկու մահվան դեպքերի մասին լուրերից հետո, Միլանից մինչև Վենետիկ, 10 քաղաքներում փակվել են բարեր, ռեստորաններ ու դպրոցներ: Այդ մասին հայտնում է Newsweek-ը:
Իշխանություններն ավելի քան 50,000 մարդու խնդրել են տանը մնալ և խուսափել կառնավալային տոնակատարություններից, եկեղեցական ու սպորտային միջոցառումներից: