Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 16 դեպք: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը:
Պարզվում է, որ միայն 14 դեպք գրանցվել է Լոմբարդիայի հյուսիսում: Եվս երկուսը՝ Վենետոյի մարզում: Վարակված են նաև 5 բուժաշխատողներ:
«Մենք արդեն հակազդման ծրագիր ենք պատրաստել նոր բռնկումները կանխելու համար»,- հայտարարել է Հռոմում Իտալիայի խոշորագույն ինֆեկցիոն կլինիկայի գիտական ղեկավար Ջուզեպպե Իպոլիտոն, հանդարտության կոչ անելով բնակչությանը:
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում չինական կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է մինչև 76,723-ի, իսկ վարակման հետևանքով, կորոնավիրուսի բռնկումից ի վեր, մահացել է 2,247 մարդ: Միևնույն ժամանակ, հաջողությամբ բուժվել է 18,515 հիվանդ: