Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բեռնի Սանդերսը դատապարտել է Ռուսաստանին՝ իր քարոզարշավին աջակցելու փորձերի համար: Սանդերսը Ռուսաստանին հորդորել է հեռու մնալ Միացյալ Նահանգների ընտրություններից: Միացյալ նահանգների իշխանությունները դեմոկրատ թեկնածուին հայտնել էին, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում իրեն աջակցելու համար: Կալիֆոռնիայում ելույթի ժամանակ Սանդերսը նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե Ռուսաստանն ինչպես է մտադրվել միջամտել: