ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբիրելյանը «Լուրերի» տաղավարում հայտարարեց, որ այն անձինք, որոնք ցանկություն ունեն սպանդանոցային բիզնեսով զբաղվել, կարող են արցդեն ներգրավվել գործընթացում:
Ըստ փոխնախարարի՝ արդեն իսկ իրականացվել է գույքագրում և քարտեզագրում, որի արդյունքում մարդկանց կարող են ուղղորդել անհրաժեշտ վայրեր, և բոլոր այն տեղերում, որտեղ սպանդանոցներ չկան, կամ անհրաժեշտ հասանելիությունն ապահովված չէ, հատկապես այդտեղ գործարարը կարող է պետական լուրջ օժանդակություն ակնկալել: