Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում մասնակցել է UMEX/SimTEX 2020 հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո: Նախարարը ստացել է մրցանակ: Նա՝ որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով և հայտարարել է՝ Հայաստանի Կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։