Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետևելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:
Այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որևէ մեկի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։