Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանում: Ոմանք գերադասում են չբարձրաձայնել այդ մասին, քանի որ իրենց անպաշտպան են զգում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ կանանց աջակցման կենտրոնի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ հուշագիր է ստորագրել: Ըստ այդմ՝ Հայաստանի բոլոր մարզերը կունենան աջակցման կենտրոններ: