ՈՉ-ի քարոզչության կողմը դիմել է ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանադրական որակած չորս կուսակցության՝ խնդրելով աջակցել տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում: «Լուրերին» փոխանցել է շտաբի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ այդ ուժերից երկուսը՝ «Լուսավոր Հայաստանն» ու Դաշնակցությունը, պատրաստակամություն են հայտնել օգնել, մյուս երկուսը՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ը, դեռ չեն արձագանքել: