Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ավելի վճռական գործողություններ իրականացնելու Անկարայի մտադրության մասին: Ընդ որում, Թուրքիայի ղեկավարը չի նշել, թե խոսքն ինչ գործողությունների մասին է:
«Պայքարը մեզ դժվարությամբ է տրվում, զոհվում են մեր մարդիկ: Մենք առերեսվում ենք նոր թակարդների հետ»:
Միաժամանակ Իդլիբում շարունակվում են մարտերը: Թուրքական զորախմբերի դիրքերի ուղղությամբ արձակված արկի պայթյունից զոհվել է մեկ թուրք զինվորական: