Մեքսիկայի Տաբասկո նահանգի բանտերից մեկում անկարգություններ են տեղի ունեցել բանտարկյալների միջև, որը վերածվել է զանգվածային ծեծռտուքի: Խռովությունների ժամանակ մահացել է 2 բանտարկյալ, ևս 25-ը վիրավորվել են:
Կալանավայրի անվտանգության աշխատակիցները չեն կարողացել կանխել խռովությունը և սպասել են ուժային այլ կառույցների աշխատակիցների ժամանմանը: Ծեծկռտուքի մասնակիցներից 5-ը դանակահարվել են, որոնք անմիջապես հոսպիտալացվել են, մյուս բանտարկյալները բժշկական օգնություն ստացել են տեղում:
Իրավապահ մարմինները կեսգիշերին վերահսկողության տակ են վերցրել կալանավայրում տիրող իրավիճակը: