ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի խորհրդարանի իր պաշտոնակցի` Աշոտ Ղուլյանի հետ: Կողմերն ամփոփել են անցած մեկ տարվա ընթացքում իրականացրած համատեղ աշխատանքը:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ խորհրդարանի խոսնակին արգասաբեր գործակցության համար և հաջողություն մաղթել Արցախում սպասվող համապետական ընտրություններում: