Փետրվարի 21-ին` ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխի տեսակի ծառի փայտանյութով: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով:
Ավտոմեքենան՝ փայտանյութով, տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: