Կանադայում կայացել է միջին քաշայինների բռնցքամարտ Քվեբեկից հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանի և Ֆինլանդիայի բռնցքամարտի վետերան Թիմո Լայնեի միջև:
Բռնցքամարտն ավարտվել է Բազինյանի հաղթական տեխնիկական նոկաուտով, որի ժամանակ մրցավարը մարտը կանգնեցրել է 24-ամյա հայ բռնցքամարտիկի մի շարք հուժկու հարվածներից հետո:
Սա Էրիկ Բազինյանի մարզական գործունեության ընթացքում 25-րդ հաղթանակն է: Նա ոչ մի պարտություն չի գրանցել և շարունակում է պահպանել WBO և WBA չեմպիոնական երկու տիտղոսները:
Էրիկ Բազինյանը ծնվել է 1995-ին Երևանում և 2011-ին տեղափոխվել Քվեբեկ, որտեղ ելույթ է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: