Միացյալ Նահանգներում ռազմական ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Ռուսաստանի ենթադրյալ միջուկային հարձակմանն ի պատասխան: ԱՄՆ-ը համապատասխան քայլեր կձեռնարկի այն ժամանակ, երբ Ռուսաստանը Եվրոպայում միջուկային զենքի կկիրառի ՆԱՏՕ-ի երկրների դեմ: Այս մասին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Միացյալ Նահանգների ուսումնավարժանքներն իրականացվել են Եվրոպայում Ռուսաստանի մասնակցությամբ իրադարձությունների նման զարգացման սցենարով: Զինավարժանքներին մասնակցել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը: