1lurer.am-ը հենց նոր կապ հաստատեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ռումբի տեղադրման ահազանգի հետքերով արդեն իսկ ինչ-որ բան պարզվե՞լ է, թե՞ ոչ:
Մեզ հայտնեցին, որ այս պահին Ոստիկանությունն ու ԱԻՆ-ի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը աշխատանքներ են իրականացնում թե՛ «Զվարթնոց», թե՛ «Էրեբունի» օդանավակայանների տարածքում, և դեռևս ոչինչ չեն հայտնաբերել: