Ryanair-ի գլխավոր տնօրեն Մայքլ Օ'Լիրին պահանջել է լրացուցիչ հակաահաբեկչական ստուգումներ իրականացնել մուսուլման տղամարդկանց նկատմամբ: Այս մասին հայտնում է The Sun-ը: O'Լիրիի խոսքով` օդանավակայաններում ահաբեկչական հարձակումների համար հիմնականում պետք է կասկածել «մուսուլմանական հավատքի տղամարդկանց»:
Օ'Լիրիի հայտարարությունը խիստ քննադատել են մի շարք կազմակերպությունների և Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, որոնք նրան մեղադրել են իսլամաֆոբիայի եւ ռասիզմի համար:
The Sun-ը հայտնում է, որ ավիաընկերության ղեկավարն արմատական հայտարարություններ առաջին անգամ չէ անում: Մի անգամ նա ասել էր, որ «լավագույն բանը, որ կարելի է անել բնապահպանների հետ, նրանց սպանելն է»: