Ֆրանսիան պայքար է սկսում «իսլամիստական սեպարատիզմի» դեմ: Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է քայլերի հաջորդականությունը, որոնցով վերջ կդնեն երկրում իսլամի «արտասահմանյան ազդեցությանը»:
Որպես իսլամիստական սեպարատիզմի դեմ պայքարի միջոց՝ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան այլևս չի ընդունի Ալժիրից, Մարոկկոյից, Թունիսից և Թուրքիայից օտարերկրացի իմամներին: Իսկ երկրում կսկսեն սովորեցնել ֆրանսիացի իմամների: Ֆրանսիայի նախագահն իր ելույթում խիստ է դիմել հատկապես Թուրքիային, զգուշացրել՝ Ֆրանսիայում չեն կարող գործել Թուրքիայի օրենքները: